Ջենիֆեր Էնիսթոնը ներել է Բրեդ Փիթին և Անջելինա Ջոլիին
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնն առաջին անգամ խոսել է նախկին ամուսնու՝ Բրեդ Փիթի և նրա ներկայիս կնոջ՝ Անջելինա Ջոլիի հետ ունեցած վաղեմի հակամարտության մասին։ Ջենիֆերը խոստովանել է, որ ներել է նրանց, փոխանցում է ДНИ.ru-ն։
Էնիսթոնը խոստովանել է, որ այլևս չարացած չէ նախկին ամուսնու և նրա կնոջ վրա։ «Կարծում եմ՝ չափազանց կարևոր է ներել կարողանալը։ Հակառակ դեպքում այդ հուշերը կկուտակվեն, ինչպես թունավոր արտանետումներ։ Չկա ավելի վատ բան, քան հին վիրավորանքները պահելը»,- ասել է Էնիսթոնը։
Էնիսթոնը և Փիթն ամուսնալուծվել էին, երբ 2005-ին վերջինս նկարահանումների ժամանակ ծանոթացել էր Ջոլիի հետ։ Դերասանների միջև կիրք էր առաջացել։










