Էլվիս Փրեսլիի առաջին երաժշտական ձայնագրությունն աճուրդի է հանվել ԱՄՆ-ում

13:09 • 14.11.14

«Ռոքնռոլի արքա» Էլվիս Փրեսլիի առաջին երաժշտական ձայնագրությունը, որն արվել է 1953 թվականի ամռանը, և նրա առաջին վարորդական իրավունքն աճուրդի են հանվել ԱՄՆ-ում: Այդ մասին հինգշաբթի հայտնել են երաժշտի ժառանգությամբ զբաղվող հիմնադրամի ներկայացուցիչները, հաղորդում է ТАСС-ը:

 

Աճուրդը կանցկացվի երաժշտի 80-ամյա հոբելյանի օրը՝ 2015 թվականի հունվարի 8-ին:

 

1953 թվականի հունիսին 18-ամյա Փրեսլին այցելել է Մեմֆիս քաղաքի Sun Studios ձայնագրման ստուդիա, վճարել չորս դոլար և ձայնագրել երկու երգ՝ «My Happiness» և «That’s When Your Heartaches Begin»: Համարվում է, որ երիտասարդը ցանկանում էր այդ ձայնագրությունը նվիրել իր մորը: Սակայն նրանց տանը չի եղել ձայնարկիչ, և Փրեսլին գնացել է լսելու ձայնագրությունն ընկերոջ մոտ: Այնտեղ երաժիշտը թողել է ձայնագրությունը, և արդյունքում նրա մայրն այդ նվերն այդպես էլ չի ստացել:

 

«Էլվիսի ձայնագրությունն առաջին անգամ է ներկայացվում աճուրդի»,- նշել են աճուրդի կազմակերպիչները:

 

Էլվիս Փրեսլիի առաջին երաժշտական ձայնագրությունն աճուրդի է հանվել ԱՄՆ-ում