Արագ սննդի վնասակար ազդեցությունը պահպանվում է երկար տարիներ
Նիդերլանդներում գտնվող Լեյդենի համալսարանի անցկացրած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առողջությանը վնաս հասցնող և հաճախակի օգտագործվող յուղոտ, քաղցր և աղի սննդի հասցրած վնասը պահպանվում է երկար տարիներ, նույնիսկ սննդակարգի փոփոխությունից հետո: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով kedem.ru-ին:
Հարցն այն է, որ վնասակար սննդակարգն ազդում է գեների աշխատանքի վրա և փոփոխում է օրգանիզմի համար կենսականորեն կարևոր բազմաթիվ գործառույթներ:
Նրանք պարզել են, որ արագ սննդի հաճախակի օգտագործման հետևանքով սիրտ-անոթային խնդիրներ են առաջանում նույնիսկ առողջ սննդակարգի անցնելուց հետո:
Սխալ սննդակարգը հետագայում նման ազդեցություն է ունենում նաև իմունային համակարգի վրա:










