Գիտնականները պարզել են, որ երկարակեցության գենը միֆ է
Երկար ժամանակ մասնագետները ենթադրում էին, որ գոյություն ունի «երկարակեցության գեն», սակայն ամերիկացի գիտնականները, հետազոտելով աշխարհի տարբեր ծայրերում գտնվող ծեր մարդկանց, նման բան չեն հայտնաբերել: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով wek.ru-ին:
Հետազոտությանը մասնակցել է 110-ից 116 տարեկան 17 մարդ, ուսումնասիրվել է նրանց գենոմը: Երկարակյացների մեծ մասը կանայք են եղել:
Գենոմի ուսումնասիրության տվյալների համաձայն՝ գիտնականները հանգել են այն եզրակացությանը, որ մարդկանց մոտ երկարակեցության գենետիկ որևէ կոնկրետ նախահակում չկա:
Գիտնական Ստյուարտ Կիմի խոսքով՝ կյանքի շարունակականությունը կախված չէ ծերացման գործընթացը կանխող որևէ կոնկրետ գենից: Գաղտնիքը համալիր ազդեցության մեջ է:










