«Անիծված» ժամացույցի տերը մահացել է Sotheby's-ում դրա ռեկորդային գնով վաճառքից 48 ժամ անց (լուսանկար)

18:26 • 15.11.14

Անտիկ ժամացույցի, որը «անիծված» էր համարվում, նախկին տերը մահացել է ժամացույցի վաճառքից օրեր առաջ: Ինչպես հայտնում է Daily Mail-ը` Henry Graves Supercomplication անվանումը ժամացույցն ստացել էր ամերիկացի գործարարի պատվին, ով պատվիրել էր այն: 15 մլն ֆունտ ստերլինգով վաճառված ժամացույցի առաջին տերը ատում էր այն` ասելով, որ այն իրեն անհաջողությունից բացի ոչինչ չի տվել:


Արտասովոր միջադեպեր են տեղի ունեցել այս շաբաթ, երբ պարզվել է, որ 80-ամյա պատմություն ունեցող ժամացույցի վերջին տերը` Քաթարի շեյխ Սաուդ բին Մուհամմեդ ալ-Թանին, մահացել էր Sotheby's-ում ժամացույցի ռեկորդային գնով վաճառքից օրեր առաջ:


Նյույորքյան բանկի կառավարիչ Հենրի Գրեյվսը 1925-ին Patek Philippe շվեյցարական ժամագործ ընկերությանը պատվիրել է պատրաստել ժամացույցը: Մասնագետները 3 տարի անցկացրել են ուսումնասիրությունների և ևս 5 տարի` այն պատրաստելու համար: Ժամացույցը պատրաստ է եղել 1933-ին:



Երկկողմանի ժամացույցը 24 բարդություն ունի, որոնք ցույց են տալիս 24 տարբեր ֆունկցիա` ժամը, րոպեն ու վայրկյանը ցույց տալուց զատ: Դրանցից մեկը ցույց է տալիս Լուսնի փուլերը, մյուսները` արևամուտի ու արևածագի ժամանակը Նյու Յորքում: Այն նաև կարող է ցույց տալ աստղերի դիրքն ու ձևը:

 

Banker Henry Graves commissioned the 'Holy Grail' of watches (pictured) only to suffer its 'curse'

In total, the timepiece - with two clock faces, one on each side - has 24 complications. One shows the phases of the Moon, others the times of sunset and sunrise in New York and even the pattern of the stars each night above Mr Graves’s apartment in the city

Made by Patek Philippe, the Henry Graves Supercomplication is the most complex watch ever assembled entirely by hand and took five years to make. It sold for £15million on Tuesday, days after the Sheikh's death

 

«Անիծված» ժամացույցի տերը մահացել է Sotheby's-ում դրա ռեկորդային գնով վաճառքից 48 ժամ անց (լուսանկար)