Բենեդիկտ Քամբերբեթչը մեկ րոպեի ընթացքում կրկնօրինակել է 11 աստղի (տեսանյութ)
Բրիտանացի 38-ամյա դերասան Բենեդիկտ Քամբերբեթչը, ով հայտնի է «Շերլոք Հոլմս» սերիալից և «Ստրկության 12 տարիները» ֆիլմից, հարցազրույց է տվել իր մասնակցությամբ «Նմանակում» նոր ֆիլմի լույս տեսնելու առիթով, գրում է vesti.ru-ն:
Լրագրողը խնդրել է աստղին կրկնօրինակել իր 11 գործընկերների դիմագծերի շարժն ու խոսքը, ինչը Քամբերբեթչը հաջողությամբ է իրականացրել:
«Տեսնենք՝ որքան լավ եք դուք էկրանից դուրս կրկնօրինակում այլ մարդկանց: Ժամանակը գնաց»,- ասել է Քամբերբեթչին MTV-ի հաղորդավար Ջոշ Խորովիցը:
Դրանից հետո լրագրողը մեկ րոպեի ընթացքում դերասանին 11 աստղի անուն է տվել, որոնց թվում են եղել Շոն Քոներին, Թեյլոր Սվիֆթը, Ջեք Նիքոլսոնը և անգամ Բեթմենի մասին «Մութ ասպետը. առասպելի վերածնունդը» ֆիլմից հորինված կերպար Բեյնը:










