Մեծ էկրանով iPad Pro-ի արտադրությունը կսկսվի ոչ շուտ, քան 2015 թ.-ի երկրորդ եռամսյակը
12.9 դյույմ անկյունագծով iPad պլանշետների արտադրությունը կսկսի ոչ վաղ, քան 2015 թվականի երկրորդ եռամսյակը: Այս մասին հաղորդում է hitech.newsru.com-ը՝ հղում KGI Securities ընկերության վերլուծաբան Մինգ Չի Կուոյին:
Կայքը հիշեցնում է, որ ավելի վաղ ԶԼՄ-ները լուրեր էին տարածել, որ մեծ էկրանով նոր iPad-ը, որը պաշտոնական iPad Pro անվանումն է ստացել, հնարավոր է՝ մինչ դեկտեմբեր թողարկվի, սակայն հետո աղբյուրները տեղեկացրել են, որ Apple-ը հետաձգել է դրա թողարկումը՝ iPhone 6 Plus-ի արտադրության ծավալը մեծացնելու նպատակով:










