LG-ն պատրաստվում է Tamagotchi-հեռախոս թողարկել (տեսանյութ)

23:24 • 15.11.14

LG ընկերությունը ներկայացրել է սմարթֆոնների նոր շարքը, որոնց օպերացիոն համակարգում անհատական «օգնականներ» կտեղադրվեն, որոնք հանրահայտ Tamagotchi խաղալիքները կհիշեցնեն: Այս մասին հաորդում է РБК.ru-ն:


Սմարթֆոնները միմյանցից տարբերվում են օպերացիոն համակարգերով, բնութագրերով, արտաքին տեսքով և տեղադրվող ծրագրերի ընտրությամբ, սակայն նրանք իրենց անհատական համակարգը չունեն, քանի որ ընդամենը կոմունիկատոր են:


Հեռախոսի հետ հավաքածուն կներառի նաև հատուկ պատյան, որը կփակի սմարթֆոնի երեք քառորդը, իսկ 5 դյույմ անկյունագծով HD էկրանի վերին հատվածը բաց կմնա:

 

Պատյանի մեջ կերևան սմարթֆոնի հերոսներին մարմնավորող կերպարների աչքերը, որոնք կհսկեն շուրջը կատարվող գործողությունը:

 


 

LG-ն պատրաստվում է Tamagotchi-հեռախոս թողարկել (տեսանյութ)