Ջոնի Դեփն անսթափ վիճակում է ներկայացել հոլիվուդյան մրցանակաբաշխությանը և հայհոյել (տեսանյութ)
Ամերիկացի հռչակավոր դերասան Ջոնի Դեփը հարբած է ներկայացել Hollywood Film Awards կինոմրցանակաբաշխությանը և հայհոյել է ելույթի ժամանակ, հայտնում է The Hollywood Reporter-ը:
Դերասանը ճոճվելով է բեմ բարձրացել և ասել է, որ միկրոֆոնը, որով խոսում է, ամենավատն է, որ երբևէ օգտագործել է:
Երբ նա անցել է գրաքննելի բառերի, հեռարձակողները «հարթել են» այդ պահերը: Խոսքի վերջում Դեփը նորից անցել է անհարիր բառապաշարի, ինչից ներկաները քար են կտրել:










