Ռուսաստանը ստեղծում է իր Wikipedia-ն
The Independent-ը հայտնում է, որ Ռուսաստանում ստեղծվում է տեղական Wikipedia-ն: Այդ ուղղությամբ աշխատանքները տարվում է Պուտինի նախագահական գրադարանում:
Իսկ սեփական էլեկտրոնային հանրագիտարանն ունենալու անհրաժեշտությունը ռուսները արդարացնում են ամերիկյան Wikipedia-ի «անհուսալիությամբ»:
Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի իշխանությունները հուսով են, որ նոր Wikipedia-ն կդառնա ամենահայտնի ռուսական ռեսուրսներից և կհասնի ամերիկյան Wikipedia-ին, որը ներկա դրությամբ աշխարհում վեցերորդ ամենամեծ ժողովրդականություն վայելող կայքն է:










