Թե ինչ ենք իրականում լսում՝ խեցին մեր ականջին մոտեցնելիս

20:06 • 15.11.14

Mentalfloss.com-ը անդրադարձել է ծովի ու օվկիանոսի ձայնին, որը կարծում ենք, թե լսում ենք, երբ խեցին դնում ենք մեր ականջին:

Իրականում, ըստ աղբյուրի, խեցու միջոցով մենք լսում ենք ինքներս մեր «ներսի ձայնը» և մեզ շրջապատող աղմուկը, որը միշտ առկա է, սակայն միշտ չէ, որ զգում ենք:

Իսկ խեցին իր կառուցվածքի շնորհիվ անդրադարձնում է ամենատարբեր ձայներ՝ մեր գլխում արյան հոսքի ձայնից մինչև հարևան սենյակի զրույցները, և լսելի դարձնում մեզ: Իսկ այն, որ խեցուց «օվկիանոսի ձայն» է գալիս, իրականում զուտ պատահական նմանություն է: Ի դեպ, նույն խեցու էֆեկով կարելի է «օվկիանոսի ձայն» լսել նաև դատարկ բաժակը ականջին մոտեցնելով:

 

 

Թե ինչ ենք իրականում լսում՝ խեցին մեր ականջին մոտեցնելիս