«Մանկական եվրատեսիլ-2014»-ի հաղթողը Իտալիայի ներկայացուցիչն է, Բեթթին զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը (տեսանյութ)

00:24 • 16.11.14

Մալթայում ավարտվեց «Մանկական եվրատեսիլ-2014-ը»: 151 միավորով հաղթեց Իտալիայի ներկայացուցիչը:

 

Հայաստանը մրցույթում ներկայացրեց 11-ամյա Բեթթին՝ «Արևի մարդիկ» երգով`  ելույթ ունենալով 12 համարի ներքո: Բեթթին հրաշալի ելույթ ունեցավ, չնայած բեմ էր բարձրացել 39 աստիճան ջերմությամբ: Նա զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը` 144 միավորով:

 

Փոքրիկ Բեթթիին «Արևի մարդիկ» («People of the sun») երգի պատրաստման ընթացքում օգնել են երգահան Մանե Հակոբյանը, խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, գործիքավորողը` Մարտին Միրզոյանը:


Մրցույթի մասնակից պետությունները 16-ն էին՝ Հայաստան, Վրաստան, Բելառուս, Բուլղարիա, Կիպրոս, Իտալիա, Մալթա, Մոնտենեգրո, Ռուսաստան, Սերբիա, Շվեդիա, Սլովենիա, Նիդերլանդներ, Խորվաթիա, Սան Մարինո և Ուկրաինա:

«Մանկական եվրատեսիլ-2014»-ի հաղթողը Իտալիայի ներկայացուցիչն է, Բեթթին զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը (տեսանյութ)