Արվեստագետը պերֆորմանսի ժամանակ 2 օր ասեղ է փնտրել չոր խոտի դեզում (տեսանյութ)

10:25 • 16.11.14

Նյու Յորքից 27-ամյա արվեստագետ Սվեն Զախզալբերը Փարիզի Palais de Tokyo-ում իր պերֆորմանսի ընթացքում երկու օր ասեղ է փնտրել խոտի դեզում, գրում է The Independent-ը:


Ռոտերդամում գտվող պատկերասրահի սեփականատեր Ռիան Գրենը, ով արվեստագետին պերֆորմանսի համար հրավիրել էր Palais de Tokyo, պարբերականի հետ զրույցում ասել է, որ Զախզալբերն աշխատանքի համար հոնորար չի ստացել, նրա համար ընդամենը վճարվել է Նյու Յորքից Փարիզ ճանապարհածախսը:


Դեզի մեջ ասեղը թաքցրել է Palais de Tokyo-ի տնօրեն Ժան դե Լուասին: Ենթադրվում էր, որ պերֆորմանսը տևելու է երկու օր՝ օրական 12 ժամ առանց որևէ մեկի օգնության:


Ասեղը գտնվել է երկրորդ օրը:

 


Արվեստագետը պերֆորմանսի ժամանակ 2 օր ասեղ է փնտրել չոր խոտի դեզում (տեսանյութ)