Սյուրռեալիստ Ման Ռեյի աշխատանքներն աճուրդում վաճառվել են 2,7 միլիոն եվրոյով

15:11 • 16.11.14

Ֆրանսիայի մայրաքաղաքում շաբաթ օրն անցկացվել է հայտնի սյուրռեալիստ լուսանկարիչ Ման Ռեյի աշխատանքների խոշոր աճուրդ, որն անցկացրել է Sotheby’s աճուրդի տան Փարիզի մասնաճյուղը:
 

Ման Ռեյի լուսանկարների աճուրդը դարձել է ամենախոշորը վերջին երկու տասնամյակների ընթացքում: Աճուրդին ներկայացվել է մոտ 400 լոտ: Լուսանկարներից բացի աճուրդին են ներկայացվել Ման Ռեյի նկարները, նրան պատկանող առարկաները և թանկարժեք իրերը, նրա կինոաշխատանքները:


Վաճառվել է աճուրդի ներկայացված իրերի 80 տոկոսից ավելին: Վաճառված արվեստի գործերի ընդհանուր գինը կազմել է 2,7 միլիոն եվրո:


Ամենաթանկ լոտը դարձել է Ման Ռեյի վրձնին պատկանող նկարը, որի համար եվրոպացի հավաքորդը, ով չի ցանկացել հայտնել իր անունը, վճարել է 187,5 հազար եվրո:


Աճուրդում վաճառված ամենաթանկ լուսանկարի՝ Ման Ռեյի սիրեցյալ ամերիկացի մոդել Լի Միլերի դիմանկարի գինը կազմել է 79,5 հազար եվրո:

 

Սյուրռեալիստ Ման Ռեյի աշխատանքներն աճուրդում վաճառվել են 2,7 միլիոն եվրոյով