Տեղի կունենա «Ուրիշի փոխարեն» ֆիլմի պրեմիերան
Նոյեմբերի 19-ին` ժամը 19:00-ին, տեղի կունենա ռեժիսոր՝ Հրանտ Երիցկինյանի «Ուրիշի փոխարեն» ֆիլմի պրեմիերային և ցուցադրությանը նախորդող մամուլի ասուլիս, որը տեղի կունենա «Մոսկվա» կինոթատրոնի երկրորդ հարկի սրահում:
Ասուլիսին ներկա կլինի հեղինակային և ստեղծագործական ողջ անձնակազմը:
Ցուցադրությունները` նոյեմբերի 19-ից քաղաքի բոլոր կինոթատրոններում:
Հեռուստատեսության կամ ինտերնետ TV-ի ներկայացուցիչները դահլիճում հնարավորություն կունենան նկարահանել ֆիլմի առաջին մի քանի րոպեները:
Ֆիլﬕ գլխավոր հերոսը պլաստիկ վիրաբույժ է: Նա փոքր հասակում ծնողների հետ ﬔկնել է Հայաստանից և բնակվում է Միացյալ Նահանգներում: Այնտեղ ﬔծացած և կրթություն ստացած երիտասարդն իր մտածելակերպով ավելի շատ աﬔրիկացի է:
Այս օրինապահ քաղաքացին ու վիրաբույժը չէր էլ պատկերացնի, որ հայրենիքում կարող է անօրինական գործարքի մեջ ներքաշվել և «օգնել» հանցագործին ներկայանալ ուրիշի փոխարեն...
Գլխավոր դերերում՝ Սոս Ջանիբեկյան, Հովհաննես Ազոյան, Վահագն Գալստյան, Թամարա Պետրոսյանը, Սաթիկ Ջանիբեկյան,Արամո։
Դերերում՝ Լևոն Հարությունյան, Վահագն Սիմոնյան, Հասմիկ Ասլանյան, Վասիլ Սարգսյան, Մարինե Մխիթարյան։
Գլխավոր պրոդյուսերներ` Ալբերտ Մարգարյան, Հրանտ Երիցկինյան
Պրոդյուսերներ` Գրիշա- Էրիկ, Սիլվա Մեսրոպյան
Սցենարիստներ` Աշոտ Աբրահամյան, Սարգիս Մնոյան
Բեմադրող ռեժիսոր` Հրանտ Երիցկինյան
Բեմադրող օպերատոր` Արտյոմ Աբովյան
Բեմադրող նկարիչ` Արմեն Ղազարյան
Մոնտաժի ռեժիսոր` Կարեն Մելքումյան
Զգեստների նկարիչ` Ֆաինա Հարությունյան
Երկրորդ ռեժիսորներ` Աննա Օզար, Եվգենի Չետվերիկով
Երկրորդ ռեժիսոր դերասանների գծով`Հասմիկ Հակոբյան
Օպերատոր` Նարեկ Մարտիրոսյան
Երկրորդ օպերատոր` Գերասիմ Վելիխանյան։










