Airbus-ն արտոնագրել է «թռչող ափսե» հիշեցնող ապագայի ինքնաթիռի կառուցվածքը
Airbus կորպորացիան արտոնագրել է ապագայի ինքնաթիռի կառուցվածքը, որն իր ձևով հիշեցնում է «թռչող ափսե», գրում է ТАСС-ը՝ հղում անելով The Financial Times-ին:
«Ապագայի ինքնաթիռը, ընկերության մտահղացմամբ, այնքան ավանդական օդանավ չի հիշեցնում, որքան 1950-ական թվականների ֆանտաստիկ կոմիքսներից մի բան: Եթե արտոնագիրը, որը ձևակերպել է եվրոպական ավիացիոն և պաշտպանական խումբը, իրականացվի, ապագա ուղևորները կամրացնեն իրենց անվտանգության գոտիները տեսքով հսկայական բլիթ կամ «թռչող ափսե» հիշեցնող սրահներում»,- գրում է թերթը։
«ՉԹՕ հիշեցնող ձևը նպաստում է խնդրի լուծմանը, որին բախվում են ավիակոնստրուկտորները։ Ինքնաթիռի գլանաձև ձևը լավ է, քանի որ այն օգնում է դիմանալ բեռին, որը զգում են ճնշման տակ գտնվող սրահները»,- հավելում է թերթը:
«Գյուտի իմաստն այդ խնդիրներին պարզ, տնտեսական և արդյունավետ լուծում տրամադրելն է կամ առնվազն թերությունները հաղթահարելը»,- նշված է Airbus-ի արտոնագրում:
Հեղինակների կարծիքով՝ դա կօգնի ինքնաթիռներին խնայել վառելիքի հարցում:
Ընկերությունը հայտնում է, որ այն որոշել է արտոնագրել պոտենցիալ գաղափարը, սակայն դա չի նշանակում, որ ընկերությունը մտադիր է անմիջապես անցնել «թռչող ափսեի» տեսքով ինքնաթիռի մշակմանը:










