Մեքսիկական փառատոնի ժամանակ երկինքը պատվել է տարբեր տեսքի ու չափսի 200 գունագեղ օդապարիկով (լուսանկար, տեսանյութ)
Մեքսիկայում անցկացվող զանգվածային փառատոնի ժամանակ երկինքը լցվել է բացմաթիվ գունավոր օդապարիկներով:
Ինչպես գրում է Daily Mail-ը` շուրջ 200 օդապարիկ է երկինք բարձրացել Լեոն քաղաքում, որտեղ 400 000-ից ավելի այցելուներ էին ժամանել` ականատեսը դառնալու դիտարժան տեսարանին: Երկինքը գունավորվել է բազմագույն օդապարիկներով, որոնք նաև ամենատարբեր տեսք ունեին` նմանակելով Միկի Մաուսին, Սպունգ Բոբին և այլ հերոսների ու կենդանիների:
Ամենատպավորիչ տեսքով օդապարիկներից մեկը զարթուցիչի տեսք ունեցողն էր, որը բավականին համահունչ էր ստեղծված մթնոլորտին: Բազմաթիվ այցելուներ չափազանց վաղ էին ժամանել Լեոնի 13-րդ միջազգային օդապարիկի փառատոնին, որին մասնակցում է 15 երկիր:
Փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2002-ին` 27 օդապարիկի մասնակցությամբ:














