Դենի ԴեՎիտոն այսօր նշում է 70-ամյակը (լուսանկարներ)

10:05 • 17.11.14

Դերասան, պրոդյուսեր, կատակերգու և պարզապես հրաշալի մարդ Դենի ԴեՎիտոն այսօր նշում է 70-ամյակը, գրում է Газета-ն։ Կինոստուդիաներում նա բազմաթիվ մասնագիտություններ է փոխել՝ պահակից մինչև դիմահարդար։

 

1971-ին ռեժիսոր Վուդի Ալենը հրավիրում է նրան նկարահանվելու իր «Բանանները» ֆիլմում։ ԴեՎիտոն մեծ ճանաչում է ձեռք բերում 1970-ականների վերջին, իսկ առավել հատնի դերերը կատարում է 80-90-ականներին։

 

ԴեՎիտոն նկարահանվել է «Վերածննդի դարաշրջանի մարդը», «Բեթմենը վերադառնում է» և «Ջունիոր» ֆիլմերում, ստացել է «Ոսկե գլոբուս»՝ հեռուստատեսությունում կատարած աշխատանքի համար, իր հիմնած ստուդիայում նկարահանվել է Քվենտին Տարանտինոյի «Քրեական ընթերցվածք» ֆիլմը, իսկ անձամբ 70-ամյա դերասան-ռեժիսորը շարունակում է նկարահանվել և նկարահանել։


 

Դենի ԴեՎիտոն այսօր նշում է 70-ամյակը (լուսանկարներ)