Disney-ը կրկին 4 մլրդ դոլար է վաստակել համաշխարհային վարձույթում
Disney ընկերությունը 2014-ին համաշխարհային վարձույթում վաստակել է 4.05 մլրդ դոլար. սա ընկերության պատմության ընթացքում երկրորդ դեպքն է, գրում է Газета-ն։
Առաջին անգամ ընկերությունը նման ռեկորդ էր ունեցել նախորդ տարի նոյեմբերի 26-ին։ Այս տարվա օգոստոսին ընկերությունն արդեն վաստակել էր 3 մլրդ դոլար, ինչը նույնպես ավելի արագ է, քան 2013-ին։
Ամենամեծ եկամուտը Disney-ին բերել են «Գալակտիկայի պահապանները» (770.1 մլն դոլար համաշխարհային վարձույթում), «Առաջին վրիժառուն. այլ պատերազմ» (714.7 մլն դոլար), «Մալեֆիսենտա» (758 մլն դոլար) ֆիլմերը։










