Պետդեպարտամենտն անջատել է էլ․ փոստը՝ հաքերների հարձակման պատճառով

13:59 • 17.11.14

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել է իր համակարգչային համակարգերի վրա հաքերների հարձակման մասին, որի պատճառով համակարգչային մասնագետները ստիպված են եղել անջատել էլեկտրոնային փոստն ու կայքերը, գրում է RBC.ru-ն։

 

Պետդեպարտամենտի հաղորդակցության համակարգի վրա հարձակումը ոչ մի կերպ չի վնասել կապի ուղիները, գրում է The New York Times-ը։

 

Հարձակումը հնարավոր է եղել բացահայտել, երբ կասկածելի «ակտիվություն» է նկատվել համակարգում։

 

Նշվում է, որ հարձակումն իր բնույթով նման է Սպիտակ տան հաղորդակցության համակարգերի վրա հարձակմանը, որը տեղի էր ունեցել հոկտեմբերի վերջին։

Պետդեպարտամենտն անջատել է էլ․ փոստը՝ հաքերների հարձակման պատճառով