Facebook-ը նոր կայք է ստեղծում գործնական շփման համար

13:36 • 17.11.14

Facebook սոցկայքն աշխատում է նոր՝ Facebook at Work նախագծի վրա, որը նախատեսված է բիզնես հարցերի շուրջ ընկերությունների աշխատակիցների շփման համար, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ The Financial Times պարբերականին հղումով։

 

Պարբերականի տվյալներով՝ Facebook-ը ցանկանում է ստեղծել LinkedIn և Google Drive ծառայությունների մրցակցին և հնարավորություն տալ ընկերությունների աշխատակիցներին շփվել միմյանց հետ, փաստաթղթեր փոխանակել, ինչպես նաև բիզնես-ծանոթություններ հաստատել։

 

Նոր կայքն իր դիզայնով նման կլինի Facebook-ին, կունենա լրահոս և խմբերում շփվելու հնարավորություն։ Սակայն անհասանելի կլինեն լուսանկարները, տեսանյութերը և աշխատանքին չվերաբերող տեղեկությունը։

 

Facebook ընկերության մամուլի ծառայությունում հրաժարվել են մեկնաբանություններից։


 

Facebook-ը նոր կայք է ստեղծում գործնական շփման համար