Infiniti-ն ապագայի ավտոսպորտի համար սպորտային մեքենա է ստեղծել (լուսանկարներ)

08:18 • 17.11.14

Infiniti ընկերությունը նոյեմբերի վերջին Լոս Անջելեսի ավտոսրահում կայանալիք դիզայներական մրցույթին մասնակցելու համար ներկայացրել է SYPNATIQ անվանումն ստացած կոնցեպտային մեքենան:


Ինչպես հայտնում է Motor.ru-ն` մրցույթի գլխավոր թեման այս տարի մարդու և մեքենայի փոխհարաբերությունն է 2029-ին: Infiniti-ի մշակած նախագիծը ներկայացրել է վարորդի` պարկուճի տեսք ունեցող նստելատեղը և երեք տեսակի թափք` թրեքային, մրցարշավային և թռչող:


Ըստ նախագծի` թափքերի փոփոխությունը անհրաժեշտ է ապագայի տրիատլոնին մասնակցելու համար:


Ընկերությունը պատկերացրել է, որ մեքենան 2029-ին մասնակցում է ավտոսպորտի նոր տեսակի եռամարտի, որում ներառված են վազք մրցարշավային մայրուղով, խաչաձև տեղանքով և օդով:


Դիզայներների մտահղացմամբ` պարկուճը կառավարվում է ոչ թե ղեկանիվով, այլ նստելատեղի թեքումներով, որին ամրացված է վարորդը, ով պետք է հատուկ կոստյումով լինի:


Infiniti-ից բացի, մրցույթին կմասնակցեն նաև Honda, BMW, McLaren, SAIC, Peterbilt և Qoros ընկերությունները:

 



Концепт Infiniti SYPNATIQ. Иллюстрации Infiniti

 

 

Infiniti-ն ապագայի ավտոսպորտի համար սպորտային մեքենա է ստեղծել (լուսանկարներ)