Apple-ի iPhone 6 սմարթֆոնի վաճառքը երեք անգամ գերազանցում է 6 Plus-ին
Apple-ի վերջին նորույթների` վաճառքում հայտնվելուց ի վեր արված գնումների տոկոսները ցույց են տալիս, որ հաճախորդները հակված են գնելու փոքր չափսեր ունեցող մոդելը:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին տեղի ունեցած վաճառքի 68 տոկոսը բաժին է ընկնում iPhone 6-ին, իսկ առավել մեծ սմարթֆոնը 23-24 տոկոս վաճառք է ունեցել: Վաճառքի մյուս հատվածը բաժին է ընկել ամերիկյան տեխնոլոգիական հսկայի առավել մատչելի iPhone 5S և 5C սմարթֆոններին:
Անցյալ տարի 5S և 5C սմարթֆոնների մեկնարկից հետո մեկ ամսվա ընթացքում դրանք կազմում էին Apple-ի վաճառքի 84 տոկոսը:
Այս հաշվարկները ներկայացրել է Consumer Intelligence Research Partners ընկերության վերլուծաբան Սթիվեն Միլունովիչը:










