Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթն ամուսնանալուց հետո առաջին անգամ հայտնվել են կարմիր գորգին. լուսանկարներ
Daily Mail-ը հայտնում է, որ ամերիկացի կինոաստղեր Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը միասին հայտնվել են Սիդնեյում՝ կարմիր գորգին:
Առիթը Ջոլիի ռեժիսորական աշխատանքի՝ «Աննկունի» ավստրալական պրեմիերան էր: Զույգը նեկայացել է հիսնամյա Փիթի Range Rover-ով: Ջոլին Gucci-ի զգեստ է կրել, ադամանդյա ականջօղեր և, իհարկե, իր ֆիրմային ժպիտը:
39-ամյա Ջոլիի երկրորդ ռեժիսորական աշխատանքը պատմում է Երկրորդ համաշարհայինի հերոսներից մեկի մասին:






















