Լոս Անջելեսում մեկնարկում է միջազգային ավտոշոուն. ավտոնորույթները՝ լուսանկարներով

19:36 • 17.11.14

Նոյեմբերի 18-ին Լոս Անջելեսում մեկնարկում է հեղինակավոր միջազգային ավտոշոուն, որի նորույթներին արդեն կարելի է ծանոթանալ:

Ըստ «Գազետա»-ի՝ այնտեղ այս տարի կարելի է տեսնել նոր Mazda-ն:  Mercedes-ը կներկայացնի արեգակից լիցքավորվող մոդել: Audi-ն՝ ֆուտուրիստական կոնցեպտ նմուշը, իսկ չինական Qoros-ը՝ մեքենա, որը կարողանում է հարաբերություններ կառուցել իր տիրոջ հետ:

Լոս Անջելեսի ավտոշոուն անց է կացվում 1907-ից ի վեր: Ամեն տարի շոուն այցելում է մոտ 900 հազար մարդ:

Mazda CX-3

 

Cadillac ATS-V

 

Audi A9 Concept

 

Mercedes-Benz G-Code

 

QorosQloud Qubed

 

Լոս Անջելեսում մեկնարկում է միջազգային ավտոշոուն. ավտոնորույթները՝ լուսանկարներով