Լիամ Հեմսփորթը չի ցանկացել համբուրվել Ջենիֆեր Լոուրենսի հետ «Քաղցած խաղեր» ֆիլմում

16:41 • 17.11.14

Դերասան Լիամ Հեմսփորթը, ով կատարել է Գեյլի դերը «Քաղցած խաղեր» կինոսագայում, խոստովանել է, որ Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ համբույրի յուրաքանչյուր տեսարանի նկարահանում իր համար փորձություն է եղել, գրում է filmpro.ru-ն։

 

«Համբույրը Ջենիֆեր Լոուրենսի հետ ավելի լավ հնչում է, քան կարելի է զգալ»,- պատմել է Հեմսֆորթը։

 

Դերասանը խոստովանել է, որ ամեն անգամ, երբ պետք է նկարահանման հրապարակում նրանց շուրթերը հանդիպեին, ինքը պատրաստվում էր դրան՝ ինչպես մի փորձության։

 

«Կողքից դա հրաշալի է դիտվում։ Բացի այդ, նա իմ լավ ընկերն է, ես նրան շատ եմ սիրում։ Սակայն ամեն անգամ համբույրով տեսարանից առաջ նա ցուցադրաբար սխտոր, թյունոս կամ որևէ այլ զզվելի բան էր ուտում»,- պատմել է Հեմսֆորթը։
 

Լիամ Հեմսփորթը չի ցանկացել համբուրվել Ջենիֆեր Լոուրենսի հետ «Քաղցած խաղեր» ֆիլմում