Փսիխոդելիկ, ինտերակտիվ լույսերով շոուն Իտալիայի միջնադարյան ամրոցում (լուսանկարներ, տեսանյութ)

18:38 • 17.11.14

Հինն ու նորը միավորելու մեջ գրավիչ ու արտասովոր բան կա, հնագույն որևիցե բան ժամանակակիցի կողքին տեսնելը չափազանց հետաքրքիր է, քանի որ դա ստիպում է մտածել այն բոլոր տարիների և մարդկանց մասին, որոնք բերել են քեզ այնտեղ, որտեղ այժմ ես, գրում է viralnova.com-ը:

 

Այնուամենայնիվ, անկախ հինն ու նորը զուգադրելու մասին Ձեր մտքերից, Հարավ-արևելյան Իտալիայում այս արվեստի ինստալյացիան բավականին տպավորիչ է:

 

13-րդ դարի Castel del Monte-ն ունի ութանկյուն ներքին տարածք: Երբ ֆրանսիացի արվեստագետ Միգել Շևալյեն տեսնում է այն, անմիջապես մտածում է, որ դա հիանալի վայր կլիներ Magic Carpets 2014 կոչվող փսիխոդելիկ ինտերակտիվ լույսերով շոուի համար: Վերևից հատակին նետվող լույսերն արձագանքում են այցելուների շարժումներին՝ ստեղծելով գույների և ձևերի մշտապես փոփոխվող «գորգ»: Այն ուղեկցվում է Ջակոպո Բաբոնի Շիլինգիի երաժշտությամբ:

 

Շևալյեի կարծիքով՝ լույսերի փոփոխվող ձևերն արհեստական և բնական աշխարհների, երկրայինի և տիեզերականի հանդիպման խորհրդանիշն են:

The shapes can be fluidly organic...

...or patterns of pixels.

Either way, it's breathtaking.

 

 

 

Փսիխոդելիկ, ինտերակտիվ լույսերով շոուն Իտալիայի միջնադարյան ամրոցում (լուսանկարներ, տեսանյութ)