Բեյոնսեի քրոջ՝ երգչուհի Սոլանժ Նոուլզի հարսանյաց արարողությունը Նոր Օռլեանում (լուսանկարներ)
Հանրահայտ երգչուհի Բեյոնսեի փոքր քույրը՝ նույնպես երգչուհի Սոլանժ Նոուլզը, ամուսնացել է 51-ամյա երաժշտական պրոդյուսեր Ալան Ֆերգյուսոնի հետ, գրում է tatler.ru-ն։
Հարսանիքը տեղի է ունեցել Նոր Օռլեանում (ԱՄՆ), տևել է մի քանի օր։
Հետաքրքրական է, որ զույգը, մեքենայով ներկայանալու ընդունված ավանդույթի փոխարեն, ժամանել է սպիտակ ներկված հեծանիվներով։
Հանդիսությանը եղել են բեմադրված պարեր, երգեր, հրավիրված են եղել մի շարք հայտնի աստղեր։






















