Ամերիկացի ուսանողուհին արտաքին աշխարհից մեկուսանալու միջոց է հորինել (լուսանկար)

14:45 • 17.11.14

Նյու Յորքից ուսանողուհին արտաքին աշխարհից ժամանակավորապես մեկուսանալու սարք է ստեղծել, գրում է lenta.ru-ն՝ The Daily Mirror-ին հղումով։

 

Էդեն Լյուի ստեղծած պարկն իրենից ներկայացնում է կտորից կարված մեծ բոժոժ, որը պետք է հագցնել մարմնի վերին հատվածին՝ գլխարկի պես։

 

Ամերիկուհին իր ստեղծածն անվանել է Nutshell` թարգմանբար նշանակում է «ընկույզի կեղև»։

 

Լյուն պատմել է, որ նման գաղափարն իր մոտ ծնվել է, երբ նա ընթրելիս ցանկություն է ունեցել մեկուսանալու աշխարհից և իր մտքերի հետ միայնակ մնալու։

 

Նա նշել է, որ պարկի մեջ հնարավոր է կենտրոնանալ սննդի, մեդիտացիայի կամ սեփական մտքերի վրա, իսկ արտաքին տեսքը շրջապատողներին ազդանշան է այն մասին, որ ներսում գտնվող անձը ժամանակավորապես մեկուսանալ է ցանկանում։

 

Նա հայտնել է նաև, որ վստահ է՝ իր ստեղծած պարկը զգալիորեն կնվազեցնի ամենօրյա սթրեսի աստիճանը։  

Ամերիկացի ուսանողուհին արտաքին աշխարհից մեկուսանալու միջոց է հորինել (լուսանկար)