Pipo ֆիթնես-ժամացույցները կարժենան ընդամենը 20 դոլար (լուսանկարներ)

17:35 • 17.11.14

Չինական Pipo ընկերության համանուն նոր ժամացույցը կարժենա ընդամենը 20 դոլար, գրում է 3dews.ru-ն։

 

Շուկայում այսօր կան տարբեր բազմաֆունկցիոնալ ժամացույցներ, սակայն դրանցից շատերը գնորդներին չեն հետաքրքրում էսթետիկ կամ թանկարժեք լինելու պատճառով։

 

Օրինակ՝ Apple Watch ժամացույցը կամ Samsung Gears S-ը բավականին թանկ արժեն։

 

Այդ պատճառով ընկերության գնային քաղաքականությունը հավանաբար հաջողակ քայլ կլինի։

 

Այն ունի E Ink էկրան և մի շարք սենսորներ, որոնք կարող են հետևել կրողի շարժումներին, մարմնի ջերմաստիճանին, ուլտրամանուշակագույն ճառագայթման աստիճանը և օդի ջերմաստիճանը։

 

Pipo ժամացույցը կկարողանա միանալ նաև բջայիններին և երաժշտություն նվագարկել։ Հնարավոր կլինի նաև ծրագրային կարգավորումները փոխելու արդյունքում ստանալ ծախսած կալորիաների, քնի որակի, սպորտային ակտիվության մասին տեղեկությունններ։

Pipo ֆիթնես-ժամացույցները կարժենան ընդամենը 20 դոլար (լուսանկարներ)