Գրող Պոմերանցևն իր նոր գրքում պատմել է ռուս մոդելների «ողբերգական» կյանքի մասին (լուսանկարներ)
Գրող Փիթեր Պոմերանցևն իր նոր գրքում պատմել է ռուս մոդելների «ողբերգական» կյանքի մասին, գրում է Газета-ն՝ The New York Daily News-ին հղումով։
Nothing Is True and Everything Is Possible անվանումով գրքի հերոսուհիներից մեկը Ղազախստանում ծնված, ազգությամբ ռուս մոդել Ռուսլանա Կորշունովան է։ 2008-ին նա նետվել է Մանհեթենում գտնվող իր բնակարան-ստուդիայի 9-րդ հարկից։ Մոդելը գրառում չի թողել։
Նախկին ԽՍՀՄ-ի հսկայական տարածքում մշտապես շրջում են մոդելային գործակալությունների սկաուտներ, որոնք փնտրում են աղջիկների պոդիումի համար, նշվում է հոդվածում։ Պոմերանցևը նրանց անվանում է «կորսվածներ», քանի որ այդ աղջիկներից ոմանք մեծացել են առանց ջրամատակարարման բնակարաններում և ապագայի ոչ մի հեռանկար չեն տեսնում։
Բացի այդ, վստահեցվում է, որ նախկին խորհրդային հանրապետությունները «տարօրինակ և սարսափեցնող» կազմակերպություններով տարածք են։ Որպես օրինակ նշվում է «Աշխարհի վարդը» կազմակերպությունը, որի անդամ էր նաև Կորշունովան։ Նրա մտերիմները մինչ օրս հրաժարվում են հավատալ, որ մոդելն ինքնասպանություն է գործել։
2009-ին ևս մեկ ռուս մոդել և Կորշունովայի մտերիմ ընկերուհի Անաստասիա Դրոզդովան ինքնասպանություն է գործել Կիևում։ Նրա մայրը Պոմերանցևի հետ զրույցում պատմել է, որ 2 մոդելները դարձել են «Աշխարհի վարդը» կազմակերպության հետևորդներ, երբ խնդիրներ են առաջացել կարիերայում։
















