Ռուսաստանում ռոբոտների ֆուտբոլային թիմ կստեղծվի

18:04 • 17.11.14

Տոմսկում սկսել են անտրոպոմորֆ ռոբոտներից առաջին ֆուտբոլային թիմի ստեղծման աշխատանքները, որով մտադիր են մասնակցել միջազգային ռոբոֆուտբոլի առաջնությանը, գրում է lenta.ru-ն՝ ria.ru-ին հղումով։

 

Մշակումներն իրականացնում են Տոմսկի կառավարման համակարգերի և ռադիոէլեկտրոնիկայի պետական համալսարանի մասնագետները։

 

«Ճիշտ է՝ Ռուսաստանում չկան նմանատիպ թիմեր։ Մենք սկսել ենք աշխատանքները մեկուկես շաբաթ առաջ։ Ռոբոթիմից դաշտում գտնվում է երեք ռոբոտ՝ մեկը՝ դարպասապահ, մյուս եկուսը՝ հարձակվողներ։ Այս պահի դրությամբ հնարավոր է եղել իրագործել դարպասապահի և հարձակվողի բազային ֆունկցիաները»,-պատմել է բուհի արհեստական ինտելեկտի և ռոբոտատեխնիկայի լաբորատորիայի ղեկավար Եվգենի Շանդարովը։

 

Robot Soccer World Cup-ը (RoboCup) ռոբոտների շրջանում միջազգային մրցաշար է, որը հիմնվել է 1993-ին։

Ռուսաստանում ռոբոտների ֆուտբոլային թիմ կստեղծվի