Մայք Թայսոնը ցանկանում է Օթելոյի դերը խաղալ Շեքսպիրի պիեսի էկրանավորման մեջ
Լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը ցանկանում է Օթելոյի դերը խաղալ Շեքսպիրի համանուն պիեսի էկրանավորման մեջ, գրում է РИА Новости-ն։
Նրա խոսքով՝ թատրոնի բեմում հանդես գալն իր համար դժվար է, այդ պատճառով էլ ցանկանում է աշխատանքը սկսել հեռուստատեսությունից։
«Ես շատ եմ ցանկանում խաղալ Շեքսպիրի էկրանավորման մեջ։ Չգիտեմ, թե ինչ դեր կցանկանայի կատարել, սակայն հետաքրքիր կլիներ խաղալ Օթելոյի դերը»,- ասել է Թայսոնը։
Բռնցքամարտիկը նկարահանվել է ավելի քան 55 ֆիլմերում, որտեղ կատարել է իր իսկ դերը։ Եվս 2 ֆիլմ շուտով կհայտնվի վարձույթում։










