Արքայազն Ուիլյամը և Angry Birds-ի հեղինակները համատեղ նոր խաղ կթողարկեն

08:55 • 17.11.14

Բրիտանացի արքայազն Ուիլամյը Angry Birds հայտնի խաղի հեղինակ՝ Rovio Entertainment ընկերության հետ համատեղ այսօր կթողարկի նոր խաղ, որի նպատակն է ցույց տալ որսագողության վնասը տարբեր կենդանիների համար, գրում է РИА Новости-ն։


Խաղը կկոչվի Roll with the Pangolins (Պտտվիր պանգոլինների հետ)։ Պանգոլինները կաթնասուններ են, որոնք վտանգի դեպքում կծկվում են։ Որսագողերը նրանց որսում են մսի և թեփուկների համար, որոնք օգտագործվում են ժողովրդական բժշկությունում։ Վերջին տասը տարվա ընթացքում անօրինական կերպով վաճառվել է ավելի քան 1 մլն պանգոլին, կենդանին գտնվում է ոչնչացման եզրին։


«Այս կենդանատեսակը գտնվում է ոչնչացման եզրին որսագողության պատճառով։ Այս հրաշալի արարածները կոչնչանան, քան դեռ ես ապրում եմ, եթե մենք հենց հիմա միջոցներ չձեռնարկենք»,- ասվում է արքայազնի հաղորդագրությունում։


Նրա խոսքով՝ կենդանիների անօրինական որսը և օրգանների վաճառքն օգնում է հովանավորել ծայրահեղական խմբավորումներին։


Խաղը հասանելի կլինի Angry Birds-ի մոտ 200 մլն օգտատերերի համար ամբողջ աշխարհում։

 

 

Արքայազն Ուիլյամը և Angry Birds-ի հեղինակները համատեղ նոր խաղ կթողարկեն