«Ապագայի» զարդերը կփոխարինեն ախտորոշիչ լաբորատորիաներին

00:28 • 18.11.14

Երիտասարդ BioSensive Technologies ընկերությունն արդեն հասցրել է մեծ իրարանցում ստեղծել շուկայում՝ թողարկելով առողջության օգնական «խելացի» գաջեթները: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով internovosti.ru-ին:


Այժմ ընկերությունը ներկայացրել է Ear-o-Smart արտասովոր ականջողերը, որոնք հասարակ զարդ չեն, այլ՝ բավականին բարդ սարքեր, որը իրական ժամանակում հետևում են օրգանիզմի հիմնական ցուցանիշներին:

 

Ոսկյա և կլիպս տեսակի ականջօղերը բաղկացած են մի շարք սենսորներից և մոդուլից, որը տվյալները փոխանցում է բջջային հեռախոսի վրա:


Այս համակարգը ճշգրտորեն ֆիքսում է օգտատիրոջ սրտի զարկերը, այրվող կալորիաների քանակը և ֆիզիկական ծանրաբեռնվածության մակարդակը:

Նոր տեխնոլոգիան համատեղելի է iOS և Android հավելվածների հետ: Մասնագետների կարծիքով՝ ականջի բլթակն ամենահարմար տեղն է՝ տվյալ ինֆորմացիան որսալու համար:
 

«Ապագայի» զարդերը կփոխարինեն ախտորոշիչ լաբորատորիաներին