Եվրոպայի ամենագեր աղջիկները բրիտանուհիներն են
Համաձայն բժիշկների տվյալների՝ Մեծ Բրիտանիայում աղջիկների գրեթե 1/3-ն ունի «սարսափեցնող ավելորդ քաշ», իսկ ճարպակալումը երեխաների շրջանում հասել է այն մակարդակին, որ անհանգստություն է առաջացնում։ Քաշի հետ կապված խնդիրներ են սկսվում արդեն 9 տարեկանում, գրում է Газета-ն։
Ինչպես նշում են բժիշկները, ըստ վիճակագրության՝ տղաների 26%-ը և աղջիկների 29%-ն ունեն ավելորդ քաշ, որը կարող է հանգեցնել «ապագայում առողջական լուրջ խնդիրների»։
Մինչև 20 տարեկան բրիտանուհիներն ամենագերն են Եվրոպայում։ Նույն տարիքի երիտասարդները զբաղեցնում են 10-րդ հորիզոնականը։ Առաջին տեղում է Հունաստանը, որտեղ երիտասարդ տղաների ավելի քան 1/3-ն ունի ավելորդ քաշ։
Զեկույցում նշվում է, որ Մեծ Բրիտանիան գտնվում է 2-րդ տեղում՝ Արևմտյան Եվրոպայի երկրներում մանկական մահացության թվով։
Բժիշկները պահանջում են արգելել ճարպերի, աղի և շաքարի մեծ պարունակությամբ սննդամթերքի գովազդը մինչև երեկոյան ժամը 21.00-ն, ինչպես նաև սահմանափակումներ մտցնել համացանցում գովազդի համար։










