Մահացել է Կեն Տակակուրան՝ ճապոնական «Քլինթ Իսթվուդը»

14:41 • 18.11.14

Լիմֆոմա հիվանդությունից 83 տարեկանում մահացել է ճապոնացի դերասան Կեն Տակակուրան, հայտնում է gazeta.ru-ն՝ THR-ին հղումով։

 

Իր կարիերայի ընթացքում Տակակուրան ավելի քան 200 ֆիլմում է նկարահանվել։ Իր վաղ դերերից շատերը միայնակ հերոսներ և ազնիվ յակուձաներ են, ինչի համար նրան ԶԼՄ-ներն անվանում էին «ճապոնական Քլինթ Իսթվուդ»։

 

Ավելի ուշ Տակակուրան սկսել է խաղալ նաև կատակերգություններում։

 

Տակակուրայի ամենանշանավոր «հայտնությունը» Հոլիվուդում Ճապոնացի ոստիկանի դերն էր Ռիդլի Սկոտի «Սև անձրև» (1989) ֆիլմում, որտեղ նա խաղացել է Մայքլ Դուգլասի հետ։

Մահացել է Կեն Տակակուրան՝ ճապոնական «Քլինթ Իսթվուդը»