Դանիայում հայտնաբերվել են քարի դարի մարդկային ոտնահետքեր (լուսանկարներ)
Բալթիկ ծովի ափերին գիտնականններին հաջողվել է հայտնաբերել մարդկային ոտնահետքեր, որոնք 4.000-7.000 տարվա են։ Հնագետները նշում են, որ այժմ ինժեներական աշխատանքներ են տարվում տարբեր դարաշրջանների պատմական նմուշներով հարուստ վայրերում։ Առավել հաճախ հանդիպում են վիկինգների ժամանակաշրջանին պատկանող իրեր։ Սակայն նոր հայտնաբերված հետքերը բոլորովին այլ, առավել խորհրդավոր ժամանակաշրջանի են պատկանում, գրում է Вести-ն։
«Հետքերն ինչ-որ տեսանելի և յուրահատուկ բան են։ Մենք սովոր ենք հայտնաբերել նյութական մշակույթի առարկաներ՝ գործիքների, խեցեգործական իրերի տեսքով։ Սակայն մեր առաջ անցյալի յուրահատուկ հետք է՝ մարդկային ոտնահետք»,- ասվում է Լոլան- Ֆալստեր թանգարանի մամուլի հաղորդագրությունում։
Գիտնականների հայտնաբերած ոտնահետքերը 2 չափի են։ Մեկը համապատասխանում է ոտքի 42 համարին, իսկ մյուսը՝ 36։ Ոտնահետքերը պատկանում են մ.թ.ա. 5-2-րդ հազարամյակին։
Հավանաբար, նախնադարի այս մարդիկ զբաղվել են ձկնորսությամբ և մակընթացություններից առաջ տեղադրել են թակարդներ ձկների համար, ընդ որում՝ առանձին բաժիններ հնարավոր է եղել տեղափոխել մի վայրից մյուսը։ Հետքերի դասավորությունից ենթադրելով՝ հենց դրանով են զբաղված եղել ձկնորսները, քանի որ առավել շատ ոտնահետքեր գտնվում են կլոր խորության մեջ, որը ձկնորսական առարկաներից՝ փայտե ձողի հետք է։
Բացի ոտնահետքերից, գիտնականները հայտնաբերել են նաև վայրի և ընտանի կենդանիների գանգեր։















