Փորձագետը հաստատել է Վինսենթ վան Գոգի սպանության մասին վարկածը

13:07 • 18.11.14

Քրեական փորձագետ Վինսենթ դի Մայոն հաստատել է վարկածը, որի համաձայն նկարիչ Վինսենթ վան Գոգը ոչ թե ինքնասպան է եղել, այլ սպանվել է: Այդ մասին ասվում է Vanity Fair ամսագրի դեկտեմբերյան համարում տպագրված նյութում, գրում է gazeta.ru-ն:

 

Ինչպես նշում է ամսագիրը, տասնամյակների ընթացքում Վան Գոգի ինքնասպանության մասին տարբերակը չի վիճարկվել, բայց 2011 թվականին կենսագիրներ Սթիվեն Նայֆեն և Գրեգորի Ուայթ Սմիթը ենթադրել են, որ նկարչին սպանել են: Այժմ նրանց վարկածի օգտին է արտահայտվել դի Մայոն:

 

Դի Մայոն համարվում է հրազենային վնասվածքների հարցերով աշխարհում լավագույն մասնագետներից մեկը, նա նաև եղել է աֆրոամերիկացի դեռահաս Թրեյվոն Մարտինին սպանած Ջորջ Ցիմերմանի գործով գլխավոր վկան, նշվում է հոդվածում:

 

Մասնագետն ուսումնասիրել է Վան Գոգի մահվան մասին տվյալները և հայտարարել, որ դատելով վնասվածքի բնույթից՝ Վան Գոգն իսկապես չէր կարող ինքնասպան լինել:

 

Փորձագետը հաստատել է Վինսենթ վան Գոգի սպանության մասին վարկածը