Լոնդոնում վաճառքի է հանվել Գոգոլի «Մեռած հոգիներ» վեպի առաջին հրատարակությունը
Լոնդոնի Christie’s աճուրդի տունը վաճառքի է հանել Նիկոլայ Գոգոլի «Մեռած հոգիներ» վեպի առաջին հրատարակությունը, գրում է Газета-ն։
«Մենք այսօր սկսում ենք 3 աճուրդային թանկարժեք գրքերի և ձեռագրերի շարքը, ռուսական մասը տեսանելի տեղ է զբաղեցնում և կազմված է մի շարք շատ հետաքրքիր նմուշներից»,- նշել է աճուրդի տան աշխատակցուհի Ելենա Կուրբացկայան։
Բացի Գոգոլի վեպից, որը գնահատվել է 11-14.500 դոլար, աճուրդում ներկայացվել են նաև Իվան Կռիլովի առակների հավաքածուն (8.000 դոլար), «Սանկտ Պետերբուրգի և նրա շրջակայքի տեսարաններ» շարքից 22 վիմագրություն (40.000 դոլար), 17-րդ դարի փաստաթղթերի և նամակների հավաքածու, որոնք նվիրված են Պետերբուրգի շինարարությանը (80.000 դոլար)։
Christie’s-ի աճուրդը կկայանա Լոնդոնում նոյեմբերի 18-ին, 19-ին և 25-ին։










