Intel-ն ու Opening Ceremony-ն «խելացի» թևնոց են ներկայացրել (լուսանկարներ)
Intel ընկերությունը և հագուստ, կոշիկ և աքսեսուարներ արտադրող Opening Ceremony ընկերությունը միասին ներկայացրել են «խելացի» թևնոց կանանց համար, նշվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ, գրում է gazeta.ru-ն։
MICA «խելացի» թևնոցը՝ պատված կաշվով և թանկարժեք քարերով, առաջարկվում է 495 դոլարով, ներառյալ՝ AT&T երկամյա բջջային ծառայության պլանը, որը վճարված է Intel-ի կողմից։
Դրա օգնությամբ կարելի է հասանելիություն ստանալ կարճ հաղորդագրություններին և Gmail-ի, Facebook-ի, Google Calendar-ի ծանուցումներին։
MICA-ն ունի նաև ինտելեկտուալ Time to Go (TTG) գործառույթը, որը մշակվել է TomTom և Intel ընկերությունների կողմից, այն ադապտացնում և հաշվարկում է ժամանակը հանդիպումներից չուշանալու համար։
Նորույթն ԱՄՆ-ում վաճառքի կհանվի դեկտեմբերի սկզբին։ Այն հնարավոր կլինի ձեռք բերել Նյու Յորքի և Լոս Անջելեսի Opening Ceremony խանութներում։



















