Անջելինա Ջոլին հռչակվել է «Տարվա կին» և նոր ֆոտոսեսիա ներկայացրել. լուսանկարներ
Vanity Fair-ը ամերիկացի հանրահայտ դերասանուհի, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլիին հռչակել է «Տարվա կին»:
Հանդեսը իր ծավալուն անդրադարձում ներկայացրել է վեց երեխաների մայր, բայց նորապսակ Ջոլիին, ով գերաստղ է, բայց նաև դիվայի կնիք է կրում: Կին, որը շարունակում է մարդկային ոգու մեծարողը լինել, միաժամանակ հասցնում է ճամփորդել ամբողջ աշխարհով և ռեժիսորական աշխատանք կատարել: Օրերս կայացել է Ջոլիի երկրորդ ռեժիսորական աշատանքի՝ «Աննկունը» ֆիլմի միջազգային պրեմիերան:
Այս անդրադարձի համար իտալացի ֆոտովարպետ Մարիո Տեստինոն էլ հետաքրքրական շարք է պատրաստել «Տարվա կին» Անջելինա Ջոլիի հետ:

















