Մեթյու Մաքքոնախին իր աստղն է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում (լուսանկարներ)
Ամերիկացի դերասան Մեթյու Մաքքոնախին իր աստղն է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում, գրում է Лента.ru-ն։
«Սա յուրահատուկ օր է, հիշարժան պահ իմ կարիերայում և իմ ընտանիքի համար»,- ասել է 45-ամյա դերասանը Փառքի ծառուղու 2.534-րդ աստղի բացման արարողության ժամանակ։
Բացի հարյուրավոր երկրպագուներից՝ դերասանին աջակցելու են եկել նաև նրա կինը և 3 երեխաները, ինչպես նաև գործընկերները։












