Ջրածնային Toyota Mirai ավտոմեքենան վաճառքի կհանվի 2016-ին (լուսանկարներ, տեսանյութ)

09:30 • 18.11.14

Ճապոնական Toyota ընկերությունը ներկայացրել է ջրածնային Mirai մեքենայի սերիական տարբերակը, գրում է autoblog.com-ը։

 

Ընկերությունը մեքենան վաճառքի կհանի 2016-ի ապրիլին, Հյուսիսային Ամերիկայում:

 

Անվանումը ճապոներենից թարգմանաբար նշանակում է «ապագա», որը բավականին արդարացված է, քանի որ ընկերությունը պատրաստվում է ապագայում նորարարության այդ ճանապարհով գնալ։

 

Ընկերության այս քայլը սենսացիա է դարձել իր նորարարական մոտեցման համար՝ ստեղծել մեքենա, որն աշխատելու է ջրածնով։

 

Ընկերությունը նաև պատրաստվում է ջրածնի 12 լցակայան տեղակայել Կոնեկտիկուտում, Մասաչուսեթսում, Նյու Ջերսիում, Նյու Յորքում և Կալիֆորնիայում։  

 

Մեքենան կարժենա 60.000 դոլար։

Ջրածնային Toyota Mirai ավտոմեքենան վաճառքի կհանվի 2016-ին (լուսանկարներ, տեսանյութ)