NASA-ն ներկայացրել է Երկրի վրա թափվող երկնաքարերի քարտեզը

01:09 • 18.11.14

NASA-ն ներկայացրել է Երկրի մթնոլորտ ընկնող երկնաքարերի անկման կետերի քարտեզը: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:


Իրենց հետազոտությունները ամերիկացի մասնագետներն անցկացնում են Near Earth Object նախագծի շրջանակում, որի նպատակը Երկրի համար վտանգավոր մարմինների հայտնաբերման նպատակով տիեզերական տարածքի մոնիթորինգն է:


Այնտեղ քարտեզագրված են 1994-ից 2013 թթ.-ի ընթացքում ամերիկացիների կողմից հավաքված տվյալները: Այդ ընթացքում փորձագետները Երկրի մթնոլորտ ընկնող 556 տիեզերական մարմին են հայտնաբերել, որոնց մեծ մասը այրվել են այնտեղ, սակայն որոշները հասել են մոլորակի մակերեսին:


Պարզվել է, որ Երկրի մակերեսին հասած ամենախոշոր երկանաքարը «Չելյաբինսկն» է եղել, որն ընկել է 2013 թվականի փետրվարի 13-ին՝ Չելյաբինսկի շրջանում, որտեղ էլ երկնաքարի մոտ 50 բեկոր է հայտնաբերվել: Ամենախոշոր բեկորը հայտնաբերվել է Չեբարկուլ լճում, որը 600 կգ է կշռել:
 

NASA-ն ներկայացրել է Երկրի վրա թափվող երկնաքարերի քարտեզը