Նյու Յորքում Wi-Fi-ի խցերը կփոխարինեն հեռախոսախցիկներին

12:28 • 18.11.14

ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում հազարավոր նորագույն տեխնոլոգիական տերմինալներ քաղաքացիներին կառաջարկեն անվճար Wi-Fi, որոնք գալիս են փոխարինելու այլևս չօգտագործվող վճարովի հեռախոսախցիկներին, գրում է france24.com-ը։

 

Նոր տերմինալները թույլ կտան հեռախոսազանգեր կատարել՝ միանալով համացանցին։

 

Նյու Յորքի քաղաքապետը նոր ծառայությունն անվանել է LinkNYC, որը կլինի աշխարհում առաջին՝ իր տեսակի մեջ արագ և լայնաշերտ քաղաքային Wi-Fi ցանցը։ Այն տարածելու է 1 Գբ վայրկյան արագությամբ համացանց։

 

Ավելի քան 10.000 տերմինալ համացանց կտրամադրի խցերից մինչև 45 մետր հեռավորության վրա, որը կտեղադրվի քաղաքի հինգ ավաններում 2015-ի սկզբին։

 

Քաղաքապետն ասել է, որ քան որ քաղաքային բնակչության ճնշող մեծամասնությունը սեփական բջջայիններ ունեն, ապա քաղաքին, ստացվում է, այդքան էլ անհրաժեշտ չեն հեռախոսախցիկները։

 

Նյու Յորքում Wi-Fi-ի խցերը կփոխարինեն հեռախոսախցիկներին