Nokia-ն ընդմիշտ լքում է սմարթֆոնների շուկան
Nokia ընկերության գլխավոր տնօրեն Ռաջիվ Սուրին պաշտոնապես հայտարարել է, որ ընկերությունը չի պատրաստվում վերադառնալ սմարթֆոնների շուկա, գրում է comments.ua-ն։
Այժմ ընկերությունը մտադիր է զբաղվել ցանցային սարքավորումների մատակարարումներով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փոխանցելով բջջային մասնաճյուղը Microsoft-ին՝
Nokia-ն կարողացել է զգալիորեն բարելավել իր ցուցանիշները։ Ընկերության զուտ շահույթը 2014-ին հասել է 747 մլն եվրոյի։
Microsoft կորպորացիան դադարեցնում է Nokia և Windows Phone բրենդների օգտագործումը։ Հայտնի Nokia բրենդի փոխարեն ընկերությունը կօգտագործի Lumia բրենդը, իսկ Windows Phone-ը կվերածվի պարզապես Windows-ի։










