Ճանապարհորդներին բախտ է վիճակվել հավերժացնել Հյուսիսափայլի գեղեցկությունը կանադական երկնքում (լուսանկարներ, տեսանյութ)
Կանադայում է գտնվում աշխարհում դինոզավրերի գտածոների ամենահայտնի վայրերից մեկը` Դինոզավրի նահանգային այգին, որտեղից դինոզավրի 40 տեսակ է հայտնաբերվել և մոտ 500 նմուշ պեղվել, որոնք այժմ ցուցադրվում են աշխարհի տարբեր թանգարաններում:
Ինչպես գրում է Daily Mail-ը` կանադական բնության այս անկյունում հնարավոր է զմայլվել բնության մեկ այլ գեղեցիկ երևույթով` հյուսիսափայլով: Ամերիկացի լուսանկարիչ Էնդի Բեսթը և իր ընկեր Չադ Քենդրիկը, պատահականորեն հայտնվելով այդ վայրում, բախտ են ունեցել վայելելու հյուսիսափայլի գեղեցկությունը, որը պատել էր գիշերային երկինքը:
Նրանք երկու շաբաթ են անցկացրել Կանադայի լեռներում` հավերժացնելով կանադական բնապատկերները, երբ անսպասելիորեն ականատեսն են դարձել Հյուսիսային լույսերի հայտնվելուն:


















