«Նույնասեռականը» 3 ժամ քայլել է Նյու Յորքի փողոցներով և նկարահանել արձագանքները (տեսանյութ)
ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում նույնասեռականի պես հագնված դերասանը 3 ժամ քայլել է փողոցներով և նկարահանել է անցորդների արձագանքները, գրում է instinctmagazine.com-ը։
Փորձն իրականացրել է YouTube-ում DennisCeeTv օգտահաշիվը։ Տեսանյութի սկզբում նշվում է, որ այն ստեղծվել է նույնասեռականների նկատմամբ բռնությունների մասին իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով։
Արդյունքում «նույնասեռական տղան» 3 ժամում ենթարկվել է 50-ից ավելի բանավոր և ֆիզիկական ոտնձգության։
Այն հայտնի տեսանյութի «նույնասեռական» տարբերակն է։ Հայտնի տեսանյութի օրիգինալ տարբերակում քսանչորսամյա ամերիկուհի Շոշանա Ռոբերթսը 10 ժամ զբոսնել է Նյու Յորքում՝ պարզելու համար, թե քանի անգամ է այդ ժամանակահատվածում միջին վիճակագրական կինը ենթարկվում փողոցային ճնշման։
Դրան հաջորդել է Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում մոդել Նիկոլա Սիմփսոնի կողմից նույնանման տեսանյութը, երբ նա դուրս է եկել փողոց՝ թաքնված տեսախցիկով զբոսնելու և տղամարդկանց պահվածքը նկարահանելու համար։










