Ford-ը գաղտնազերծել է պատմության մեջ ամենահզոր Mustang-ը (լուսանկարներ)
Ford-ը գաղտնազերծել է նոր սերնդի Mustang կուպեի «գերհզոր» տարբերակը, որն ստեղծվել է Shelby American ընկերության հետ համատեղ: Ավտոարտադրողի խոսքով` սպորտային մեքենան զինվել է ամենահզոր բենզինային տուրբո շարժիչով, որը երբևէ տեղադրվել է ամերիկյան ավտոմեքենաներում:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն` նորույթը համալրվել է 5.2 լիտր ծավալով ատմոսֆերային 8 մխոցային շարժիչով, որը 500-ից ավել ձիաուժ հզորություն է զարգացնում: Շարժիչն աշխատում է 6 աստիճան մեխանիկական փոխանցման տուփի հետ համատեղ:
Ford Shelby GT350 Mustang-ը ստանդարտ «Մուստանգից» տարբերվում է ալյումինային կապոտով` օդափոխության անցքերով, առավել ագրեսիվ ածխածնային ռադիատորի վանդակաճաղերով, 19 դյույմանոց անվահեծերով և Michelin Pilot Super Sport անվադողերով:
















